Կանոնակարգ
Այստեղ առկա են CrazyBox.am կայքի վճարման և այլ գործարքների իրականացման հիմնական պայմանները։ Սույն պայմանները ներկայացված են հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Այս պայմանները կարող են ենթարկվել թարմացման մեր հայեցողությամբ:
ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Առաքումն իրականացվում է.
- Փոստային ճանապարհով
Այս դեպքում առաքումն իրականացվում է անվճար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով՝ «Հայփոստ» ՓԲԸ կազմակերպության միջոցով։ Երևանի տարածքում առաքումը կատարվում է՝ 1-ից 2, իսկ Երևանից դուրս 2-ից 4 աշխատանքային օրերի ընթացքում։
- Առաքիչի միջոցով
Եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր ծանրոցը Ձեզ հասնի հստակ ժամկետներում, ապա խորհուրդ է տրվում օգտվել առաքիչի ծառայությունից:
Առաքիչի ծառայությունից օգտվելն արժե 1000 դրամ։ Առաքման սույն տարբերակն իրականացվում է միայն Երևանում: Պատվերը հասնում է նույն կամ հաջորդ օրը, կախված պատվերի ձևակերպման ժամից։
Սակայն եթե ցանկանում եք որպեսզի անկախ ժամից պատվերը շտապ տեղ հասնի, առավելագույնը 2 ժամվա ընթացքում, ապա այն կարժենա 3000 դրամ։
ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Վճարումը կարելի է իրականացնել երկու եղանակով` առցանց կամ առձեռն: Առցանց վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ կայքում հասանելի վճարման եղանակներով։ Կայքում հասանելի են հետևյալ վճարման եղանակները՝ IDram, ArCa, Visa և Master Card։
ԱՐԿՂԵՐՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ`
- Կենդանիներ` ողջ կամ մեռած,
- վտանգավոր/վնասակար/ արագ հրկիզվող նյութեր,
- թմրանյութ, դեղորայք,
- զենք, զինամթերք, հրազեն (ներառյալ՝ մասերը),
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
- Կազմակերպությունը պատասխանատվություն է կրում առաքման որակի, սահմանված ժամկետի և առաքման ընթացքում ապրանքների պահպանման, նյութական վնասի համար:
- Պատասխանատու է կորած, չառաքված և հասցեատիրոջը չհասած պատվերի համար:
- Ծանրոցին կից տրվում է ՀԴՄ կտրոն, որում նշված գումարի և առաքման վճարի ամբողջական վճարումից հետո պատվերը համարվում է առաքված, որը հաստատվում է պատվիրատուի ստորագրությամբ։
- Բոլոր պատվիրված ծանրոցների տվյաները պահպանվում են մեր համակարգում և հանդիսանում ենք հիմք վիճելի իրավիճակներում։
- Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում, այն դեպքում, երբ «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան բաժնում կա հստակ տեղեկատվություն պատվիրված առաքանու տվյալ փոստային բաժանմունք առաքված լինելու մասին։
- Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում պատվիրատուի կողմից սխալ լրացրած պատվերի հայտի, հասցեի սխալ տրամադրման պատճառով ծանրոցը երրորդ անձին ուղարկելու կամ հանձնելու համար:
- Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում ծանրոցի ուշացման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել «Հայփոստ» ՓԲԸ-ի ոչ ճշգրիտ աշխատանքի հետևանքով։
- Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում ծանրոցի ուշացման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել «Հայփոստ» ՓԲԸ-ի ոչ ճշգրիտ աշխատանքի հետևանքով։
- Կազմակերպությունը իրավունք է վերապահում, կատարելու փոփոխություններ պայմաններ բաժնի բոլոր դրույթներում, առանց որևէ բացատրություն ներկայացնելու և/կամ զգուշացնելու:
- Պատվիրատուի և կազմակերպության կողմից ընդունված և հաստատված համաձայնագիրը հանդիսանում է հիմք դատարանում ներկայացնելու համար։
ԱՊՐԱՆՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Պատվիրատուն իրավասու է պահանջել գումարի վերադարձ կամ ապրանքի փոխանակում, եթե արկղը պարունակում է ապրանք, որը ներառված է սույն փաստաթղթի «Արկղերում չեն կարող լինել» կետի ենթակետերից որևիցե մեկում կամ, եթե ուղարկված ապրանքը վնասված է։
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Կայքի նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց նախնական գրավոր համաձայնության:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
CrazyBox-ի համար գերակա են հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են առաքման և սպասարկամն որակի բարելավման նպատակով և դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն ՀՀ «Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքով» նախատեսված դեպքերում։